Այրվում Է Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի տանիքը

Հրդեհ Է բռնկել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) շենքի տանիքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Վրաստան»-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով զբաղվող «112» գործակալությունում: Ներկայում հրդեհը տեղափակված Է:
Բռնկել Է Թբիլիսիի կենտրոնի Ազատության հրապարակում գտնվող շենքի ծխնելույզը: Տեղում մոբիլիզացվել են ինը հրշեջ հաշվարկներ: «Ընդամենն այրվել Է տանիքի 20-30 քառակուսի մետր տարածք: Իրականացվել Է շենքի ներսում գտնվող մարդկանց տարհանում: Տեղում աշխատում են ինը հրշեջ մեքենաներ: Ոչ ոք չի տուժել: Հրդեհն արդեն տեղափակված Է»,-ասել Է «112» գործակալության մամուլի ծառայության աշխատակցուհի Աննա Պիլաուրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում