Իրանում հայտարարել են 2 մլրդ բարել թերթաքարային նավթի պաշարների հայտնաբերման մասին

Իրանի արեւմուտքում հայտնաբերվել են թերթաքարային նավթի պաշարներ՝ 2 միլիարդ բարելի չափով, որոնք պիտանի են արդյունաբերական արդյունահանման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Իրանի ազգային նաթվընկերության (NIOC) հաղորդագրության մեջ:

«Հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա՝ ենթադրվում է, որ Լորեստանի նահանգում թերթաքարային նավթի գնահատված պաշարները հասնում են մինչեւ 2 միլիարդ բարելի»,- հաղորդագրության մեջ բերված է NIOC-ի հետախուզման գծով փոխտնօրեն Բահման Սուլեյմանիի խոսքը, ով ճշտել է, որ դրանք բաց գույնի նավթի հանքակուտակներ են:

Հայտնաբերված թերթաքարային պաշարներն արաջինն են, որոնք իրական արտադրական ներուժ ունեն, ընդգծված է տեղեկագրում:

Սուլեյմանին հավելել է, որ նահանգում կատարվում է նաեւ թերթաքարային գազի հետախուզում. սպասվում է, որ այդ հետազոտությունները կավարտվեն հոկտեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում