ԼՂՀ-ում մեկնարկել է հանրաքվեն: Ի՞նչի համար է քվեարկում Արցախը

Ադրբեջանական սնապարծության հետապրիլյան էյֆորիան անկում է ապրում: Բաքվից եկող «Խանքենդյան թեյախմության» և «եռօրյա բիզիմդիրի» մասին դատարկ հոխորտանքին և բոլոր տեսակի քարոզչական ձեռնամոլությանը մուղամի մելամաղձոտ հնչյունների ներքո փոխարինելու եկավ ադրբեջանական մամուլի վայնասուն-կոչերն` ուղղված միջազգային հանրությանը` ղարաբաղյան հանրաքվեի անթույլատրելիության և անօրինականության մասին: Իր հերթին հաստահետույք/հաստանստուկ/ Խիկմետ Գաջիևն արդեն լրիվ ուժասպառ է եղել` գիշերուզօր համակարգչի մկնիկի օգնությամբ ընտրելով «կպցնել» և «ուղարկել» ֆունկցիաները` փորձելով հազարավոր հասցեներով շաղ տալ անարգական հայտարարություններ «անջատողականների սրբապիղծ կամարտահայտման» մասին:

Ոռնոցի նոտա է բարձարցրել նաև միլի մեջլիսը: Այրվելով իր խնամակալության տակ գտնվող ներքինիների ձայները երգչախմբային հիստերիայի հոսանքին միացնելու ցանկությունից` մաեստրո Օկտայ Ասադովը վնգստոցի պարտիտուրա է սերտել: Ի հավելումն մուղամի արվեստի` պատգամավորական հանձնաժողովները հասցրել են խավիարի ծանրոցածրարները փաթեթավորել և ուղարկել անհրաժեշտ հասցեներով` հանրաքվեի անհապաղ և հրապարակային քննադատության`հաճախորդներին ուղղված պահանջով:

Այս անգամ եռանդուն պնակալեզներին չի զիջել անձամբ Ադրբեջանի տերը` այս երաժշտական-արտասանական համարի «գերագույն կոմպոզիտորը»: Համակերպված լինելով հետևում թողնել միայն միջազգային հեղինակության մասին զվարթ մենահամերգային խմբերի իրավունքը, այս անգամ Ադրբեջանի ողջ ուժով` իր մեջ ճնշելով հպարտությունը, նա մելամաղձոտ և ցավով, ֆալցետում երգեց Ադրբեջանի հանդեպ աշխարհի անարդար վերաբերմունքի, հայ անջատողականների անօրինաակությունների, բանակցային գործընթացի վրա հանրաքվեի ունենալիք բացասական ազդեցության մասին:

Այդ ամենի մասին մասին գանգատվելով Դմիտրի Կիսելյովին`Ալիևը հետո վազեց Ալ- Ջազիրայի լրագրողների մոտ, իսկ հետո լացեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դոշին:

Բայց և, կոչերը, սպառնալիքներն ու աղերսները` համազգային հանրաքվեի վրա ազդելու և այն կանխելու մասին, ազդեցություն չունեցան: Արցախը պաշտոնապես շրջանառության մեջ է դնում իր պատմական անվանումը, և ինքնուրույն /միանձնյա/ ընտրում իր ներքաղաքական կյանքի սահմանադրական կառուցվածք: Եվ արցախցիները լրիվ թքած ունեն շաբլոն հայտարարությունների արդյունքում պնակալեզ միջազգային կառույցների հնչեցրած ուղերձների վրա` կապված հանրաքվեն չճանաչելու և ԼՂՀ-ի հետագա կարգավիճակի վրա` նրա արդյունքների ազդեցոթւայն անհնարինության հետ:

Իրենց կյանքն ինքնուրույն տնօրինելու իրավունքն արցախցիները վաստակել են տասնամյակներ տևած արյունալի պատերազմների, հազարավոր ընդհատված երիտասարդ կյանքերի, խորտակված ճակատագրերի և սգավոր մայրերի արցունքների գնով: Եվ նրանք չեն պատրաստվում զիջել այն որևէ մեկին` ոչ միջազգային կառույցներին, որը ոչ մի անգամ չի համարձակվել հանդես գալ նրանց բոլոր դժբախտությունները հրահրողներին ուղղված պարզ և ուղղակի քննադատությամբ, առավելևս հենց հրահրողին` պաշտոնական Բաքվին, որի տիեզերական տգիտությունն ու սնապարծությունը բումերանգի պես հարվածում են հենց իրեն:

Ախր միայն տգետներին է հատուկ ատելություն սերմանելը, գրավելով վախեցնելը, իսկ հետո հանրաքվեի միջոցով խաղաղ բանակցային գործընթացը խափանելու մասին հայկական կողմին հայտնել: Միայն քաղաքականության մեջ բոլորովին անտաղանդների գլխում կարող է միտք ծագել Ստեփանակերտը վերանվանել Խանքենդի, Վանքը` Վանքլու, Մխիթարաշենը` Մուխտար, իսկ հետո հիստերիա բարձրացնել` հակասահմանադրական համարելով Արցախ անվանումը շրջանառության մեջ դնելը: Եվ, վերջ ի վերջո, միայն ամենավերջին ապուշին կարող է թվալ, թե վահան մարտիրոսյան անունով անձնատուր լինելու պատրաստ տականքին կարելի է պտտեցնել և հերոս ստեղծել հայերի համար` Ռոբերտ Աբաջյանի փոխարեն, ով նռնակով իրեն պայթեցրեց`ասելով. «Ես նրանց ոչ մի մետր հող չեմ զիջի…»:

Արցախը քվեարկում է իր ապագայի և պատմական հիշողության համար, քվեարկում է` հանուն Ռոբերտ Աբաջյանի և բոլոր այն տղաների, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի: Եվ Բաքվի վնգստոցները չեն կարող խանգարել, ընդհակառակը` հաստատում են արցախցիների ընտրած ուղու ճշմարտացիությունը:

Բոգդան ԱԹԱՆԵՍՅԱՆ

aysor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում