Ռուսաստանը եւ Իրանը ձեռնամուխ են եղել Բենդեր-Աբասի ՋԷԿ-ի շինարարությանը

Ռուսաստանը եւ Իրանը ձեռնամուխ են եղել 1,4 գիգավատ հզորությամբ «Սիրիկ» ջերմաԷլեկտրակայանի շինարարությանը, որն իրականացվելու է Իրանի հարավի Բենդեր-Աբաս քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստին հայտնել է իրադարձության վայրից: 

Բացման արարողությանը մասնակցել է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Համոզված եմ, որ «Սիրիկ» ՋԷԿ-ի շինարարությունը եւ նրա հետագա շահագործումը դրական ազդեցություն կունենա Իրանի ողջ տնտեսության վրա: Էլեկտրակայանը թույլ կտա մեծ թվով աշխատատեղեր ստեղծել Հորմոզղանի նահանգի բնակիչների համար, ազդակ կհաղորդի տարածաշրջանի արդյունաբերության եւ ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»,-ասել է Նովակը:

2016 թվականի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի «ՏեխնոպրոմԷքսպորտ» ընկերությունը եւ Իրանի ջերմաէլեկտրակայաններում ԷլեկտրաԷներգիա արտադրող Հոլդինգային ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իրանում «Սիրիկ» («Հորմոզղան») ՋԷԿ-ի շինարարության վերաբերյալ, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից 1,2 մլրդ եվրոյի ֆինանսավորում:

Ջերմային Էլեկտրակայանը բաղկացած կլինի 350 մեգավատանոց չորս շոգեուժային բլոկներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում