Գործարկվել է պատգամավորի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջը

Շիրակի մարզում ընտրությունները թեժ փուլ են մտնում՝ ընդգրկելով նաև վիրտուալ տարածքը: Օրերս բացվել է նաև Նախագահի վերահսկողական վարչության պետ, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջը:

Ցոլակյանն, ի դեպ, Շիրակի մարզում խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային թեկնածու է, որտեղ միայն ՀՀԿ-ից նա 12 մրցակից ունի՝ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մուշեղ Պետոյանը և այլոք: Մարզի «մահվան խմբում» են պայքարելու նաև ԲՀԿ-ականներ Վարդան Ղուկասյանը, Վարդևան Գրիգորյանը և այլոք:

Ցոլակյանի էջում զետեղված են լուսանկարներ Շիրակի մարզում իր գործունեության ժամանակահատավծից՝ հանդիպումներից, միջոցառումներից: Նախկին մարզպետը մինչև հիմա, այլ աշխատանքի տեաղփոխվելուց հետո էլ վայելում է գյումրեցիների համակրանքը, նրա մասին դրական էին արտահայտվում նույնիսկ անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում