Ադրբեջանը շփման գծում ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 75 անգամ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ՝ արձակելով 39 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում