Աշխարհը նշում է Մայրենի լեզվի օրը

Քանի որ 20-րդ դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ տարբեր երկրներում մի շարք ոտնձգություններ են եղել, 1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։

Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ՀՀ պետական լեզուն հայերենն է:

Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում: Այս առիթով բազմաթիվ գրողներ, լեզվաբաններ և այլ մտավորականներ կայցելեն Օշական և ծաղիկներ կխոնարհեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում