Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախնական ցուցակները

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ ( http://www.police.am/Cucakner/ ):

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2017 թ. մարտի 23-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 2017 թ. մարտի 25-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2017 թվականի փետրվարի 21-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում