Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իրանի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն պատասխանել է իրանցի իր գործընկերոջ հայտարարությանը, ով հորդորել էր թուրքական կողմից «չանցնել սահմանները»: Մյուֆթուօղլուն Իրանին կոչել է տարածաշրջանում լարվածության և անկայունության պատասխանատու` անընդունելի համարելով մյուսների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելը: Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հորդորել է Իրանին «իրեն քննադատող երկրներին մեղադրելու փոխարեն կառուցողական քայլեր ձեռնարկել և վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում