Սիրիայում թուրք զինվոր է մահացել

Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում մեկ թուրք զինվոր է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքերի մեքենան անցել է պայթուցիկի վրայով: Եվս երկու թուրք զինվոր վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում