Սպառողական գների ինդեքսը նվազել է 1,4 տոկոսով

Հայաստանում 2016 թվականին սպառողական գների միջին տարեկան ինդեքսը կազմել է 98.6 տոկոս` նախորդ տարվա 103.7 տոկոսի դիմաց: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, սպառողական գների անկմանը նպաստել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների գնանկումը` համապատասխանաբար` 97 տոկոս և 97.5 տոկոս:

Միևնույն ժամանակաշրջանում ծառայությունների գների ինդեքսը կազմել է 101.8%: 2016թ չորրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 101.0%-ի դիմաց: Գրանցված գնանկումը հիմնականում պայմանավորված էր ոչ պարենային ապրանքների և պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնանկմամբ, համապատասխանաբար` 96.5% և 99.4%: Միևնույն ժամանակաշրջանում ծառայությունների գների ինդեքսը կազմել է 100.6%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 102.3%-ի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում