Ֆրանսիայում երեք մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ֆրանսիայի ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BFM հեռուստաալիքին, ձերբակալման գործողությունն անցկացվել է Կլերմոն-Ֆերան քաղաքում: 

Կալանավորվածներից մեկի բնակարանում կատարվում է խուզարկություն, սակրավորներն ստուգում են այնտեղ պայթուցիկ նյութերի հնարավոր առկայությունը:

Լրացուցիչ օպերատիվ միջոցներ են ձեռնարկվել Փարիզում եւ Մարսելում:

Փետրվարի սկզբին Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտնել էր Մարսելում եւ Մոնպելիեում չորս մարդու ձերբակալման մասին, որոնք, ենթադրաբար, ահաբեկչական գործողություն էին նախապատրաստում Փարիզի տուրիստական գոտիներից մեկում: Կալանավորելիս ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են նյութեր, որոնք մատնանշում են նրանց կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում