Սիրիայում թուրքական զինուժի հարվածներից 11 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող թուրքական զինուժի հարվածներից զոհվել են խաղաղ բնակիչներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքում թուրքական հարվածներից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 11-ի:

Տեղեկությունների համաձայն` զոհվածներից 3-ը երեխաներ են, 4-ը` կանայք:

Թուրքական զինուժի հարվածների հետևանքով մեծ վնաս է հասցվել նաև Էլ-Բաբ քաղաքի բնակելի շենքերին և այլ շինություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում