Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը զրկվել է պատգամավորական մանդատից

Թուրքիայի քրդմետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին զրկել են պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

2016 թվականի նոյեմբերից կալանավորված Յուքսեքդաղի դեմ դատարանի կայացրած որոշումից հետո այն ներկայացվել է մեջլիսին: Փետրվարի 21-ին մեջլիսի նիստի ժամանակ հայտարարվել է, որ Ֆիգեն Յուքսեքդաղը զրկվում է պատգամավորական մանդատից:

Յուքսեքդաղի դեմ դատական գործ է հարուցվել «հավաքների և ցույցերի օրենքին ընդդիմանալու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու», «հանցանք գործելու դրդելու» մեղադրանքներով: Նրան սպառնում է 30-83 տարվա ազատազրկում:

Նրանից բացի կալանավորված են կուսակցության 11 անդամ պատգամավոր, այդ թվում և մյուս համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում