Թուրքիան հայտարարել է Սիրիայում ԻՊ 44 զինյալ ոչնչացնելու մասին

Թուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան չորս տասնյակ զինյալ ոչնչացնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haberler.com-ը:

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի փոխանցմամբ` թուրք զինվորները Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի մոտակայքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» 44 զինյալի:

Թուրքական զորքի իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացվել է նաև ԻՊ-ին պատկանող 4 շինություն:

Թուրքական ԶՈՒ-ի հարվածներից Էլ-Բաբում սպանվել էր նաև 11 խաղաղ բնակիչ, որոնցից 3-ը` երեխա, 4-ը` կին:

Թուրք զինվորների և ԻՊ զինյալների բախման հետևանքով Էլ-Բաբ-ում սպանվել էր 1 թուրք զինվոր, 2-ը` վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում