Իրանն ու Հայաստանը համատեղ կօգտագործեն Մեղրի-Նորդուզ մաքսակետը

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասների համատեղ օգտագործման մասին համաձայնագրին, որը ստորագրել էին երկրները: Այս մասին հայտնում է EurAsia Daily-ին:

Մաքսային դարպասների համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Փետրվարի 21-ին ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը մեկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Սպասվում է, որ քննարկման գլխավոր թեմաները լինելու են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրային գոտու ձևավորման վերաբերյալ համաձայնությունները, ինչպես նաև ռուս-իրանական տնտեսական հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում