Հայաստանում կազմակերպվելու է նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրություն

ՀՀ կառավարությունը քննարկելու է «ՖԻԿՈՒՍ ՊԱԿՍ ՍԻ ԱՅ ԷՍ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օր ակարգում: Ընկերությունը նախատեսում է «Ալյանս» ԱՏԳ-ում ծավալել նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրություն: Ըստ նախագծի հիմնավորման, այս գործունեությունը չունի համապատասխան նախադեպը ՀՀ-ում և ներկայիս դրությամբ առաջարկվող կարգի արտադրանք ՀՀ-ում չի արտադրվում։ Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը կազմակերպելիս մաքսիմալ կնվազեցվի բնությանը հասցվող վնասները՝ կրճատելով անցանկալի անտառահատումները և թունավոր արտանետումների ծավալը։

Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ 1,3 մլն. դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 3 մլն: Արտահանման ուղղություններն են լինելու` ԱՄԷ, Հնդկաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ: Ծրագրի շրջանակում (5 տարում) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն դոլար։

Ընկերությունն ունենալու է մոտ 1500մ² արտադրական տարածք «Ալյանս»-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում