Արփինե Հովհաննիսյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորություններին և մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից, արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել փոխգործակցության շարունակականությունը: Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է մեր երկրում հակառուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացը, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Դեսպանը կարեւորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումները և շեշտել, որ այս ոլորտում գործակցությունը դեսպանատան համար շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում