«Հրապարակ». Տիգրան Արզաքանցյան. «Իմ արած աշխատանքը, որ երազով տենան, կարող ա ինֆարկտ ստանան»

«Հրապարակ»-ը զրուցել է Գեղարքունիքի թիվ 8 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածություն առաջադրած Տիգրան Արզաքանցյանի հետ:

-Ձեզ Ձեր մայրիկը վաղուց է հերոս դարձրել, մարզի դպրոցներում Ձեր նկարն է կախել տվել՝ ասելով՝ իմ Տիկոն ի՞նչ պակաս ա…

– Դու ուրիշ մայրիկ ցույց տուր, որ իրա տղեն տենանք ինչ ա արել։ Ես ուրախ կլինեմ, որ մեր հայրենակիցներն իմ արածի 2 տոկոսը կարանան անեն, ինձանով չի երկիրը, ամեն մեկն իր հայրենասիրությունը պետք ա ցույց տա։ Ես չեմ խնդրել, որ մարզի դպրոցներում իմ նկարները կախեն, ես մարզի դպրոցի երեխեքի համար մինչև հիմա ցավում եմ ու անում եմ, 16 տարի ոչ մի ծնող չի ցավում էդ ամենի համար, գրենական պիտույքներ ա և այլն ա, մինչև հիմա Արզաքանցյան հիմնադրամն ա անում։

-Դուք հաճախ եք սիրում հայտարարել, թե շատ «ակտրիսաների» հետ եք շփվում, նրանք հնարավո՞ր է մասնակցություն ունենան Ձեր ընտրարշավին՝ իբրև նոր մշակույթի բաղկացուցիչ մաս։

– Լսա, ուրեմն եթե մարդ էս կյանքում ապրում ա, ստեղծում ա, դրա հետ մեկտեղ ինքը կարում ա շփվի աշխարհի տարբեր մարդկանց հետ, կարում ա իրա շրջապատը մեծ պահա, ինչի ակտրիսան վա՞տ մարդ ա, որ կարում ես շփվես, տաղանդավոր մարդկանց հետ շփվելը վա՞տ բան ա, ես համ բիզնեսմենների հետ եմ շփվում, համ ակտրիսաների, համ արտիստների, որ մարդիկ չեն շփվում դրանց հետ, մենակ տելեվիզորով են տենում, ես ի՞նչ անեմ։ Թող սաղ էլ մի քիչ օպերա բեմադրություններ նայեն, սիմֆոնիա երաժշտություն մի քիչ լսեն, զարգանան, իրանք ոչ թե ուրիշների հաջողությունից ընգնեն ինչերի մեջ, թող իրանք իրանց մեջ առաջընթաց ունենան, որ հաջողության հասնեն։ Մարդիկ ինչ ցանեն, էն էլ կհնձեն։ Ես պտի գործով ցույց տամ, գործով պտի բարելավեմ մեր ընտրողների կյանքը՝ ինչով կարող եմ։ Հասկանո՞ւմ ես, սոցիալական էսքան մեծ խնդիրներ կան, մեծ պակաս կա, ինչ-որ բանով մարդկանց մատից փուշը պտի հանենք, թե չէ․․․ Աշխատատեղերի մեծ պակաս ունենք, բացի Երևանից, էսօր ո՞ր մարզերն են ծփում աշխատատեղերով, առավել ևս՝ Գեղարքունիքի մարզը, դաժան ա, չէ՞, տխուր ա շատ։

-Բայց Դուք առանձնապես ակտիվ պատգամավոր չեք եղել, ի՞նչ պիտի անեք ընտրվելու դեպքում։

– Ես Ձեզ ասեմ՝ իմ արած աշխատանքը, որ երազով տենան, կարող ա ինֆարկտ ստանան, ես շատ անում եմ, քիչ խոսում, էնքան, որ իմ հիմնադրամն ա արեր, ոչ մեկ չի արե։ Ես խորհրդարանում էլ պասիվ չեմ եղեր, թմի հետ միշտ էլ աշխատեր եմ, որտեղ անունս գրված ա եղել, որտեղ էլ գրված չի եղեր, իրանց գործն ա, կարևորը՝ խմբակցությունն իրա գործը չոտկի արեր ա։ Էս անգամ լրագրողների խաթեր շատ օրենսդրության մեջ պտի աշխատեմ, որ ցույց տամ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում