«Փաստ». Պետական կառույցների օպտիմալացումներն ու կրճատումները հրահանգել է դադարեցնել

Մինչև ապրիլի երկուսը դադարեցնել բոլոր օպտիմալացումները և կրճատումները Բաղրամյան 26-ում որոշում են կայացրել, և այն ուղարկել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1։ Որոշվել է կառավարությանը զգուշացնել, որ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի օպտիմալացում և կրճատումներ չարվեն նախարարություններում ու պետական մյուս գերատեսչություններում։ Իսկ որտեղ այն սկսվել է ՝ ժամանակավորապես «սառեցնել» գործընթացը։ Այս մասին գրել է «Փաստ»-ը:

«Այս հրահանգը առավել քան արդիական է. ընտրությունների շեմին չի կարելի անհուսության ու գործազրկության մղել պետական ապարատում աշխատող ընտրազանգվածին»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում