«Փաստ». Եղվարդում գաղտնի հարցման արդյունքները սարսափեցրել են Արամ Հարությունյանին

«Փաստ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի տարածաշրջանում նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ), իր հավատարիմ մարդկանց միջոցով հատուկ հարցումներով փորձում է իր համար պարզել իրավիճակը՝ որքան ձայն կունենա ներկա պահին։

Հարցումները Ահարոն Ադիբեկյանի գիտահետազոտական-միտահետազոտական չափանիշներով չեն, այլ՝ պարզ ու հստակ հարցումներ։ Օրինակ, Եղվարդում՝ իր ծննդավայրում, Արամ Հարությունյանի մարդիկ շրջել են տնետուն, հարցումներ են արել բոլորին և արդյունքում…. խայտառակություն։

«Ըստ Արամի մարդկանց տվյալների՝ Արամ Հարությունյանին պատրաստ է ընտրել յուրաքանչյուր 9-րդ եղվարդցին։ Բա են մնացած ո՞ւթը…»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում