«Հայկական ժամանակ». Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են

Վերջին օրերին Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում: Ըստ Ադրբեջանի ընդդիմության, դրանց նպատակն է՝ կանխել բողոքի բոլոր դրսևորումները Իլհամ Ալիևի կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելու որոշման դեմ. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Թերթը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հրամանագիր է ստորագրել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում