Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ- Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում