Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ երիտասարդ դաշնակահար է կալանավորել

Թուրք դաշնակահար Դենգին Ջեյհանը կալանավորվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken-ը:

Որպես կալանավորման պատճառ է ներկայացվել փետրվարի 14-ին սոցիալական ցանցում դաշնակահարի արած գրառումը Էրդողանի մասին:

Հայտնի է, որ երիտասարդ դաշնակահարը Գեզիի ցույցերի ակտիվ մասնակիցների է եղել, ինչպես նաև իր աջակցությունն է ցուցաբերել կառավարության որոշմամբ աշխատանքից ազատված թուրք ակադեմիկոսներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում