Իրանում ռուսական ընկերությունների համար նավթի եւ գազի շուրջ գործարքների ներուժը շուրջ 20 մլրդ դոլար է

Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Իրանում նավթի եւ գազի արդյունահաման եւ հետախուզման պարտավորագրերի ներուժը, որոնց կարող են մասնակցել ռուսական ընկերությունները, գնահատել է շուրջ 20 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են ցուցադրվել փետրվարի 22-ին:

«Մեր ընկերությունները որոշակի հետաքրքրություն ունեն կոնկրետ հանքավայերերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ մեր գնահատմամբ՝ այդ ուղղությամբ գործարքների ներուժը կարող է արտահայտվել մոտավորապես 20 մլրդ դոլար գումարով»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում