Հայաստանի բանակն ավելի քան մարտունակ է. ՀՀ պաշտպանության նախարար

Հայաստանի զինված ուժերի պատրաստությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայաստանում կառավարման համակարգի որակը շատ բարձր է, զինուժի սպայական կազմը և բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են զինուժի կառավարման համակարգում, շատ լուրջ մարտական ուղի են անցել, ունեն ակադեմիական ռազմական կրթություն: Վստահ եմ, որ տարածաշրջանին ծանոթ փորձագետների համար գաղտնիք չէ, որ Հայաստանի զինուժի պատրաստվածության մակարդակն էականորեն գերազանցում է «մարտունակ» արտահայտությանը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ պաշտպանության կազմավորման գործում շատ կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին:

«Դա, մասնավորապես, վերաբերում է սպառազինությունների գնման համակարգին, գործընկերներ փնտրելու արդյունավետությանը և այնպիսի սպառազինությունների ներդրմանը, որոնք ունակ են համարժեք պատասխանել առկա ռիսկերին ու սպառնալիքներին», – ասել է Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում