Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է հանրաքվե անցկացնել Դոնբասի կարգավիճակի շուրջ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության կարգավորման մի շարք միջոցներ, Կիեւի կողմից Մինսկի համաձայնությունների չկատարման դեպքում նա խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել Դոնբասի կարգավիճակի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նորմանդական ձեւաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ընդգրկել բողոքող կողմի ներկայացուցիչներին, որոնք ներկայացնում են Դոնբասի ժողովրդին, իսկ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից Մինսկի համաձայնությունների չկատարման դեպքում նախաձեռնել հանրաքվեի անցկացումը Դոնբասի կարգավիճակի շուրջ»,- գրել է Յանուկովիչը բաց ուղերձում, որը հասցեագրված է Լեհաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարներին, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին :

Յանուկովիչն առաջարկել է «նախաձեռնել Եվրախորհրդի հատուկ հանձնախմբի ստեղծումը Մայդանում կատարված հանցագործությունների հետաքննությունների մոնիթորինգ անցկացնելու համար՝ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին 2014 թվականի փետրվարի 21-ի պայմանագրի չորրորդ կետի համաձայն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում