Իրանը մտադիր է գնել 12 Superjet 100 ինքնաթիռ

Իրանը հավաստել է, որ մոտ ժամանակներս մտադիր է գնել ռուսական արտադրության 12 Superjet 100 ինքնաթիռ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են ցուցադրվել փետրվարի 22-ին:

«Մեզ հավաստեցին, որ Իրանը շահագրգռված է մոտ ժամանակներս 12 Sukhoi Superjet 100 ինքնաթիռների ձեռքբերմամբ»,-ասել է նա:

Նախարարը նաեւ նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Իրանում ռուսական ինքնաթիռների համար համալրող մասերի արտադրության կարգավորման գործում, եւ, համապատասխան առաջարկության դեպքում, պատրաստ է քննարկել դրա հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում