Թուրքիայի զինված ուժերում հանվել է գլխաշոր կրելու արգելքը

Թուրքիայի զինված ուժերում հանվել է գլխաշոր կրելու արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում արված նոր կարգադրության համաձայն` այսուհետ գլխաշոր կրելու իրավունք են ստանալու զինված ուժերում ծառայող կանայք, ինչպես նաև զինվորական ուսումնարանի ուսանողները:

Թուրքիայի զինված ուժերում գլխաշոր կրելու արգելքը սահմանվել էր հանրապետության հիմնադրման օրվանից (1923 թվական) ի վեր: Ուշագրավ է, որ որոշ լրատվամիջոցներ կատարվածը հաղորդել են «Մի ժամանակաշրջանի ավարտը» խորագրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում