Սեյրան Օհանյանն անդրադարձել է իր դեմ քրեական գործ հարուցելու մասին հրապարակումներին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե իր դեմ կարող են քրեական գործ հարուցել` բանակում չարաշահումների և Նորք-Մարաշի զինված խմբին աջակցելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է, որ որևէ մտավախություն չունի, քանի որ գտնում է, որ իր ծառայությունը հայրենքին տարել է արդար, իսկ եթե խնդիրներ լինեին, դրանց մասին ժամանակին կբարձրաձայնեին: «Ես գտնում եմ, որ նման լուրերը պարզապես շահարկումներ են և որևէ բանից չեմ վախենում: Ընդհանուր առմամբ, հիմա լրատվադաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում»,- ասել է Օհանյանը:

Նա վստահեցրել է, որ իր դեմ հրապարակումները չեն կարող զսպող գործոն հանդիսանալ և ինքն ավարտին է հասցնելու սկսած գործը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում