AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանում սկսվել է իշխանությունը Ալիեւների ընտանիքին պաշտոնապես փոխանցելու գործընթաց

Իլհամ Ալիևի կողմից իր տիկնոջը Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնին նշանակելու փաստն այդ երկրում միապետությունը պաշտոնականացնելու ուղղությամբ կատարված քայլ է: Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակման քաղաքական դրդապատճառների ու հետևանքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանի հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական կնոջը` Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու իրադարձությունը:

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին փետրվարի 21-ին ստորագրած հրամանագիրը Ադրբեջանում առկա միապետությունը պաշտոնականացնելու ուղղությամբ կատարված քայլ է:

Նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով 2015 թվականի սկզբից Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամից հետո «նավթագազային ասեղի» վրա նստած Իլհամ Ալիեւը հասկացավ, որ այսուհետ սեփական իշխանությունը պահելու միակ միջոցը կարող է այն ընտանիքի անդամներին փոխանցելը լինել: Այդ պատճառով 2016 թվականի սեպտեմբերի 26-ին կեղծ հանրաքվե անցկացրեց, որով երկրում նշանակովի առաջին փոխնախագահի եւ փոխնախագահի ինստիտուտ մտցրեց: Դեռեւս այն ժամանակ ակնհայտ էր, որ դա արվում է Ալիեւների իշխանությունը հավերժացնելու նպատակով: Ալիեւը հասկացել էր, որ էժանացած նավթով այլեւս հնարավոր չի լինելու պահել սեփական իշխանությունը, եւ լուրջ վտանգ տեսնելով իր իշխանության համար, նա սկսեց, բացի իր կնոջից եւ զավակներից ուրիշ ոչ մեկին չվստահել: Վերջին որոշումով Ալիեւը, փաստորեն, դե-յուրե պաշտոնականացրեց Ադրբեջանում առկա` արդեն 24 տարի երկիրն անընդհատ մի ընտանիքի կողմից ղեկավարվելու իրավիճակը:

Ադրբեջանի քաղաքականությունը, տնտեսությունը մի ընտանիքի վերահսկողության տակ է: Եթե նախկինում Ադրբեջանում ամաչում էին խոստովանել, որ ընտանեկան իշխանություն է, ապա այժմ այլեւս չեն ամաչում: Այսինքն` Ադրբեջանում միապետություն է ստեղծվել, այն դեպքում, երբ այդ երկիրը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի անդամ եւ Եվրամիության հետ գործընկերություն սկսած պետություն: Միանշանակ է, որ Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահ նշանակելու մասին Իլհամ Ալիեւի հրամանագիրը Ադրբեջանում միապետությունը պաշտոնականացնելու ուղղությամբ կատարված քայլ է:

- Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այդ նշանակումը Ադրբեջանի քաղաքական կյանքի վրա:

- Չգիտեմ, թե ինչքանով է հասկանում ադրբեջանական հասարակությունը, սակայն, այդ հրամանագիրը, միանշանակ, անհարգալից վերաբերմունք էր հենց ադրբեջանական ժողովրդի նկատմամբ: Որով, փաստորեն, ասվեց, որ այդ պաշտոնի համար միակ արժանին Ալիեւներն են: Բայց չէ՞ որ Ադրբեջանում այդ պաշտոնին հավակնող շատ անձինք կան: Բնական է, որ այդ նշանակումը դժգոհեցնելու է նրանց: Այսինքն, ավելի է խորանալու իշխանության ներսում մրցակցությունն ու դիմակայությունը: Քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանում ավելի է արագանալու իշխանության դիրքի թուլացման գործընթացը: Չի բացառվում, որ այդ հրամանագիրը բողոքի ալիք բարձրանալու առիթ հանդիսանա ադրբեջանական հանրության կողմից: Այսինքն, իշխանության դեմ եղած դժգոհությունն ավելի մեծանա:

- Ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում Ադրբեջանի ներքին իրավիճակում:

- Ակնհայտ է, որ Ադրբեջանում սկսվում է մինչեւ 2018 թվականը՝ այսինքն` Իլհամ Ալիեւի նախագահության ժամկետի ավարտը, իշխանության փոխանցման գործընթաց: Միանշանակ է, որ առաջիկայում Մեհրիբան Ալիեւայի հովանավորությամբ նոր թիմ կձեւավորվի Ադրբեջանում, եւ հրաժեշտ կտան Հեյդար Ալիեւից մնացած թիմին, ինչն արդեն տեսնում ենք տրանսպորտի արդեն նախկին նախարար Զիյա Մամեդովի օրինակով, որը, լինելով Ադրբեջանում ամենահարուստ եւ ամենաազդեցիկ մարդը, այդուհանդերձ, պաշտոնանկ արվեց Իլհամ Ալիեւի հրամանագրով: Եվ այդ գործընթացն ավարտին կհասցվի մինչեւ 2018 թվականի նախագահական ընտրություններ:

Մյուս կողմից, այնպիսի տպավորություն է, որ հնարավոր է, որ այս գործընթացի հետեւում Արեւմուտքն է կանգնած, քանի որ անցյալ տարի անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո Արեւմուտքն այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց եւ չհակազդեց, հակառակը, քննադատությունները նվազեցին եւ իշխանության համար որոշակի սպասումներ եղան: Ինչպես երեւում է` Արեւմուտքը բավականաչափ գիտի, թե ինչ ուղղությամբ կզարգանա գործընթացը, եւ ամեն բան համաձայնեցված է:

Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը խոստովանել էր, որ իր քաղաքական ռեսուրսները սպառվել են, մերձավոր շրջապատից բացի ոչ ոքի չեն կարողանում վստահել, թիկունքում ոչ մի քաղաքական խումբ, թիմ չկա: Եւ այդ ճգնաժամի խորանալու ժամանակներում Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահ նշանակելով, իշխանությունը բարեփոխումների, փոփոխությունների ուղղությամբ հանրության սպասումներն ուղղում է նրան: Իսկ նա, ինչպես ցույց են տալիս ներքին խմորումները, այդ սպասումներն արդարացնելու ոչ մի շանս չունի, եւ մեծ հավանականությամբ, իրավիճակը ոչ միա յն չի կարգավորվելու, այլ ճգնաժամն ավելի է խորանալու:

Մեկ հանգամանք եւս. Իլհամ Ալիեւն այդ հրամանագրով խախտել է իր իսկ կողմից 2014 թվականի հունվարի 13-ին ստորագրած՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքը, որի 7.1-րդ հոդվածով պաշտոնատար անձանց մերձավորներին, բացի ընտրովի պաշտոններից, արգելվում է ազգականների հետ միասին աշխատելը, իսկ Ադրբեջանում փոխնախագահների պաշտոնը նշանակովի է: Բայց Ադրբեջանում միապետություն է, ցանկացած օրենք կարող է անհետեւանք շրջանցվել:

Հարցազրույցը` Արեն Պետունցի

Լրահոս
«Գյումրի. սթրիթ-արթի օր». քաղաքի լքված պատերը նոր կյանք ու դեմք ստացան ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը ՄԻՊ-ի աշխատակազմի թունիսցի հյուրերը այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ԵՄ-Արցախ համագործակցությունը պետք է դառնա Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն. EuFoA-ի տնօրեն ՀՀ Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա. մեկ մարդ զոհվել է ՀՀ ԱԳ նախարարը կայուն է համարում հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման հիմքը Միսնկում կայացել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Նախագահը հանդիպել է «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների հետ Ուսանողները բողոքում են զինծառայության տարկետումը հանելու վերաբերյալ օրինագծից. Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է քննարկել Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին Վայոց ձորի մարզպետը ՀՀ վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը Անկարայի հետ հարկավոր է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին Աշոտ Մանուկյանը ներկայացրեց Իրանից գազն ուղիղ չգնելու պատճառները Աշոտ Մանուկյանը ներկայացրեց Իրանից գազն ուղիղ չգնելու պատճառները Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ արդարադատության նախար... Հայերի դերակատարությունը կարեւորվում է լեհական պատմության մեջ. Էդվարդ Նալբանդյան Օդի միջին տարեկան ջերմաստիճանը պարբերաբար կբարձրանա Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Լեհաստանի արտգործնախարարը ներուժ է տեսնում հայ-լեհական համագործակցությունը ամենաբարձր մակարդակով զարգացնելու համար ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում. Մասիս Մայիլյան Աշոտ Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին Գեղարքունիքում համապետական շաբաթօրյակին կմասնակցեն 6 890 մարդ, 244 միավոր տեխնիկա ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը Եկեղեցու բարեփոխման խնդիրը երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով. Տեր Վահրամը հակադարձել է Հրանտ Բագրատյանին Ադրբեջանի իշխանությունները փորձում են տապալել բանակցային գործընթացը ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ ԵՊՀ ուսանողները Բուտրոս-Բուտրոս Ղալիի անվան նորաբաց լսարանում կծանոթանան խաղաղության հաստատման գործում նրա մեծ ավանդին Կողմերի միջեւ վստահության բացակայության պարագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բարդ է լինելու. ռուսաստանցի քաղաքագետ Հայ համայնքը պետք է կարողանա հասցնել եվրոպական էլիտաներին Ադրբեջանի հետ համագործակցության խնդրահարույց ասպեկտները. ռուսաստանցի քաղաքագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan