Հնարավոր ահաբեկիչների թիվը հասել է 2,6 հազարի. ԳՖՀ-ի հակահետախուզություն

Գերմանիայում պոտենցիալ ահաբեկիչների թիվն աճել է մինչեւ 2,6 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտարարել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության (BfV, գերմանական հակահետախուզություն) ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը N24 հեռուստաալիքի ուղիղ եթերում: 

«Մեզ մոտ ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Այդ մարդիկ գտնվում են ոստիկանության հսկողության ներքո: Մենք BfD-ում խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ընդունում են իսլամիստ-ահաբեկիչների գաղափարախոսությունը: Նրանց թիվը նույնպես զգալիորեն աճել է եւ այսօր կազմում Է 2600, որոնց մենք հետեւում ենք հատուկ ծառայությունների դիրքերից»,- ասել է Մաասենը, հավելելով, որ «հինգ ահաբեկչական գործողությունները Գերմանիայում, որոնք կատարվել են անցյալ տարի, եւ, կանխված առնվազն յոթ ահաբեկչական գործողությունները նաեւ ցույց են տալիս, որ ԳՖՀ-ն գտնվում է իսլամիստական ահաբեկչության կիզակետում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում