Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել է Ժնեւ

Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել է Ժնեւ, որտեղ փետրվարի 23-ին կսկսվեն արաբական այդ երկրում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Ժնեւի օդանավակայանից:

«Բոլոր մեկնաբանությունները վաղը»,-գործակալությանն ասել է Ջաֆարին:

Այսօր նաեւ սպասվում Է սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչների ժամանումը, որը փետրվարի 11-12-ին ձեւավորվել է Էր Ռիադում:

Բացի այդ, սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի ասուլիսը, որտեղ նա կճշտի առաջիկա բանակցությունների մի շարք մանրամասներ:

ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանից բանակցություններին ներկա կլինի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Վերշինինը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում