Ամերիկացիների 50 տոկոսից ավելին դժգոհ է Թրամփի նախագահության առաջին ամսվա արդյունքներից. հարցում

Ամերիկացիների կեսից ավելին դժգոհ է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության առաջին ամսվա արդյունքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Hill թերթը՝ հղում անելով նոր հարցման տվյալներին: NBC News/Survey Money-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, այդ տեսակետն Է հայտնել ամերիկացիների 54 տոկոսը այն դեպքում, երբ հարցվածների 43 տոկոսը, ընդհակառակը, հավանություն է տվել նոր նախագահի աշխատանքին: 

Պարզվել Է նաեւ, որ հարցման մասնակիցները դժգոհ են երկրի կառավարության աշխատանքից. 42 տոկոսը հայտարարել է, որ գոհ չէ նրանից, եւս 31 տոկոսը նշել է, որ այն զայրույթ Է առաջացնում:

Յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելման վերաբերյալ Թրամփի որոշումների կապակցությամբ կարծիքները գրեթե հավասար են բաժանվել. հարցվածների կեսը հավանություն է տվել այդ քայլին, 47 տոկոսը դեմ է արտահայտվել:

Հարցումն անցկացվել է փետրվարի 13-19-ին, դրան մասնակցել է ավելի քան 11,5 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում