ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Սոչիում կմասնակցի զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում