ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23

Աշխարհի ուսմունքներից ո՞ր մեկում աստվածները, սիրուց դրդված, իրենց ծառայեցրել ու մատուցել են մարդուն՝ ասելով. «Առե՛ք, կերեք իմ մարմինը»: Քրիստոս միակն է, Ով դա արեց: «Հնուց ի վեր չլսեցինք, և ոչ էլ մեր աչքերը Քեզնից բացի տեսան մեկ այլ Աստված, որ իր ողորմության վրա հույս դնողների համար այսպիսի բաներ աներ» (Եսայ. 64:4):

Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում