«Ժողովուրդ». Առաքել Մովսիսյանը Թաիրովի դպրոցի ուսուցիչներին հորդորել է իրեն ձայն տալ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով խորհրդարանական ընտրություններին Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես թեկնածու, անցած շաբաթ այցելել է Թաիրովի դպրոց ու հանդիպելով ուսուցիչների հետ՝ հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն:

Մովսիսյանը ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ եթե իրեն ձայներ չտան, միևնույն է, ինքը կարող է լցնելով իր ուզած թիվը գրանցել, բայց չի ցանկանում այդպես վարվել, ավելի լավ է իրեն ընտրեն, քանի որ իրենց համար ևս լավ կլինի:

Լուրի իսկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություն ստանալ պատգամավորից: Վերջինս լսելով այդ մասին, նշել է. «Տենց բան չկա, սխալ ինֆորմացիա են տալի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում