«Ժողովուրդ». Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել

Երեկ՝ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում՝ իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դեպքը տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում. Իրար են բախվել 3 մեքենա, այդ թվում՝ պատգամավորի վարած 032oo01 պետհամարանիշներով «Տոյոտան»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վթարը շատ թեթև է եղել և բարեբախտաբար չկան վիրավորներ: մեկնաբանությունների համար զանգահարեցինք Ռուստամյանին, սակայն հեռախոսն ահասանելի էր, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որևէ տեղեկություն չուներ կատարվածից, ավելին՝ Ռուստամյանը չէր պատասխանել նաև նրա զանգերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում