«Հրապարակ». Երևանի թիվ 130 դպրոցի տնօրենն առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով

«Հրապարակ»-ը զրուցել է Երևանի թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արմինե Հովհաննիսյանի հետ, ով Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրենն է:

– Դուք Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրենն եք՝ 13 տարի, ի՞նչն է Ձեզ ստիպել մտնել պայքարի մեջ, ներկայիս աշխատանքը Ձեզ չի՞ բավարարում, թե՞ պատգամավորի մանդատն այնքան «քաղցր» է, որ փորձելու եք ամեն գնով դրան հասնել:

-Ասեմ, որ իմ ողջ էությամբ մանկավարժ եմ: Աշխատել եմ ուսուցիչ, դպրոցի փոխտնօրեն, այնուհետև՝ տնօրեն: Ավելորդ է ասել, թե որքան եմ սիրում մասնագիտությունս, դա իմ կյանքի անբաժանելի մասն է, իմ էությունը: Դպրոցի տնօրենի աշխատանքն ինձ միանգամայն գոհացնում է, ու պատգամավորի մանդատն ընդամենը կարող է հնարավորություն տալ ավելին անել իմ երկրի համար: Ասեմ ավելին. ոգևորված եմ, որ մեր իշխանություններն իրենք են նախաձեռնել արմատական բարեփոխումներ, ես էլ ցանկանում եմ իմ համեստ ուժերի ներածի չափով մասնակից լինել դրան:

Համաձայն չեմ Ձեր այն գնահատականի հետ, որ ռեյտինգային համակարգն ավելի վատն է, քան նախկին մեծամասնական տարբերակը: Իրականում, ես ոչ մի պարագայում մեծամասնական ընտրակարգով չէի առաջադրվի, քանի որ ոչ շենքերի տանիքները վերանորոգելու ու փողոցներն ասֆալտապատելու հնարավորություն ունեմ, ոչ էլ՝ ցանկություն: Իսկ ռեյտինգայինով ձայնը տրվում է ոչ թե անհատին, այլ կուսակցությանը, որի պատվիրակն ԱԺ-ում լինելու է ընտրողների նախընտրած թեկնածուն: Այսինքն՝ ես հանրությանը մեր կուսակցության ծրագրերն եմ ներկայացնելու և դրանցում իմ անելիքը ու հայցեմ նրանց քվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում