Մահացել Է թատրոնի եւ կինոյի դերասան Ալեքսեյ Պետրենկոն

78 տարեկան հասակում վախճանվել Է թատրոնի եւ կինոյի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Պետրենկոն: Նա մահացել Է փետրվարի 22-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում:

«Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը սգում Է ռուս ականավոր դերասան Ալեքսեյ Պետրենկոյի հարազատների եւ մտերիմների հետ: Ալեքսեյ Վասիլեւիչի գորընկերներն անկեղծ ցավակցություն են հայտնում նրա հարազատներին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մահվան պատճառը չի ճշտվում:

Ալեքսեյ Պետրենկոն ավելի քան 70 դեր Է խաղացել ֆիլմերում, որոնց թվում են «Զրույց այն մասին, թե ինչպես Պյոտր ցարն ամուսնացրեց սեւամորթին», «Քսան օր առանց պատերազմի» (1976 թվական), «Ամուսնություն» (1977 թվական), «ՏԱՍՍ-ը լիազորված Է հայտարարել», «Դաժան ռոմանս» (1984 թվական), «Իֆ ամրոցի կալանավորը» (1989 թվական), «Հրացանակիրները քսան տարի անց» (1992 թվական), «Սիբիրցի սափրիչը» (1998 թվական), «Դոկտոր Ժիվագո» (2006 թվական), «Վոլֆ Մեսինգ», «Արեւից ուժասպառները 2» (2010 թվական):

Նրա վերջին կինոգործերից մեկն Է դարձել «Վիկտոր» (2014 թվական) կինոնկարը, որում նաեւ նկարահանվել են Ժերար Դեպարդիեն եւ Էլիզաբեթ Հյոռլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում