Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում. Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն. Հիշեցնենք ,որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ, քանի որ նրանք այցելել են Արցախի Հանրապետություն ու հետևել անցկացվող Սահմանադրական հանրաքվեին:
«Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե՛ միջազգային իրավունքը, թե նույնիսկ իրենց ներքին կյանքը: Դա ուղղակի զավեշտ է և որևէ կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», – ասաց Շավարշ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում