Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի պատի մոտ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Հանդիսավոր արարողությունը նվիրված էր փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան: Դրան մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնության խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, նախարարներ, պետական ու քաղաքական այլ գործիչներ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում