Կառավարությունը հավակնում է այս տարվա համար խոստացած 3.2 տոկոս տնտեսական աճից ավելի բարձր ցուցանիշ արձանագրել

Հայաստանի կառավարությունը հավակնում է 2017թ. համար խոստացված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն մի փոքր ավելի բարձր ցուցանիշ ապահովել: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մենք ասել ենք, որ առնվազն 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովելու ենք: Առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.5 տոկոս է: Ես կարծում եմ, որ այս ? ?արագայում այդ 3.2 տոկոս աճը հաղթահարելի է: Մենք հավակնում ենք, որ 3.2 տոկոսից մի փոքր բարձր լինի ցուցանիշը, եթե իհարկե արտաքին աշխարհից բացասական ազդակներ չլինեն»,- նշեց նախարարը:

Հարցին, թե ինչի՞ հաշվին կարող է ավելի բարձր ցուցանիշ լինել, Վարդան Արամյանը պատասխանեց. «Այն քայլերի հաշվին, որ մենք իրականացնում ենք: Օրինակ, դուք տեսաք, որ այսօր կառավարությունում հաստատվեց մի ծրագիր, որը ենթադրում է պետական բյուջեի եկամուտների զիջում տնտեսավարողներին , որպեսզի նրանք ավելի թեթև լինեն իրենց կանխիկ հոսքերում և կարողանան իրենց ներդրումային ծրագրերը իրականացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում