Իրաքի զինուժերը գրոհում են Մոսուլի օդանավակայանի վրա. Sky

Իրաքի կառավարական ուժերն սկսել են Մոսուլի օդանավակայանի եւ էլ Ղազլանիի ռազմական ավանի (օդանավակայանից արեւմուտք) գրոհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը: 

Մոսուլի օդանավակայանը եւ Էլ Ղազլանի ռազմակայանը, որոնք գտնվում են քաղաքից հարավ ընկած շրջանում, «Իսլամական պետություն» խմբավորման՝ Արեւմտյան Մոսուլում դիրքավորված զինյալների պաշտպանության առաջին գիծն է: Նշվում է, որ դրանց ազատագրումից հետո կսկսվի ԻՊ-ից քաղաքային թաղամասերի մաքրումը:

Հարձակմանը ներգրավված են Իրաքի համերկրային ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ երկրի ՆԳ նախարարության արագ արձագանքման ուժերը: Օդից աջակցություն են ցուցաբերում Իրաքի կառավարական օդուժը եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում