Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահը կհանդիպի Էրդողանի հետ

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսութ Բարզանին փետրվարի 26-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլում Բարզանին կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ կողմերը քննարկելու են հարցերի լայն շրջանակ` կապված տնտեսության, սահմանային անվտանգության, հումանիտար վիճակի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում