Գեղարքունիքի մարզում ձեւավորվել են 155 ընտրական տեղամաս

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 8 ընտրական տարածքի սպասարկման համար ձեւավորել է տարածքային 3 ընտրական հանձնաժողով, որոնց որոշմամբ Գեղարքունիքի մարզում արդեն ձեւավորվել են 155 ընտրական տեղամասեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, 37 ընտրական տեղամաս ձեւավորվել է թիվ 19, 62 ընտրատեղամաս՝ թիվ 20 տարածքում եւ 56 ընտրատեղամաս՝ թիվ 21 տարածքում: «Թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովը սպասարկում է Գեղարքունիքի մարզի 17 համայնքների, որոնցում ձեւավորված է 37 ընտրական տեղամաս:

Համայնքների ղեկավարների կողմից սահմանվել են տեղամասային կենտրոնները, իսկ թիվ 19 ՏԸՀ որոշմամբ հաստատվել եւ համարակալվել են ընտրական տեղամասերը: Ամեն ինչ արվել է ԿԸՀ կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ընտրատեղամասերում տեսանկարահանումների եւ կապուղիների ապահովման ուղղությամբ: Փետրվարի 21-ից սկսած՝ լիազոր մարմնի կողմից ընտրական ցուցակները տրամադրվել են տեղամասային կենտրոնների տիրապետողներին, որոնց կողմից դրանք արդեն տեղադրվել են տեղամասային կենտրոնների տեսանելի տեղերում՝ ընտրողների կողմից համընդհանուր ծանոթացման նպատակով: Մարտի 3-8-ը կկազմավորվեն տեղամասային ընտրական հանձնաժողովները»,– պատմեց թիվ 19 ՏԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում