Հայաստանի տարածքում մեկ շաբաթում գրանցվել է երկու երկրաշարժ

ՍՊԾ դիտացանցը փետրվարի 16-ից մինչև 22-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ: Փետրվարի 16-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Շիրակի մարզի Աշոցք գյուղից 15 կմ դեպի հյուսիս-արևելք: Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից 15 կմ դեպի հարավ-արևմուտք, գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ ( մագնիտուդ 2.8) երկրաշարժ, որը զգացվել է Վահան գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձություններից երկուսը տեղի են ունեցել փետրվարի 19-ին. Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Բաշկալա գյուղից 37 կմ դեպի հյուսիս-արևելք (մագնիտուդ 2.5) և Վրաստանի Բորժոմի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2.4): Փետրվարի 22-ին ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2.6):

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Փետրվարի 18-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում՝ Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Փետրվարի 21-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բոլիվիայում՝ Պադիլա քաղաքից 39 կմ դեպի արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում