ԿԳՆ-ն հայտարարել է մրցույթ օտարերկրյա բուհերում սովորելու համար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալ ու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 4 կրթաթոշակային տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 8 կրթաթոշակային տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 6 կրթաթոշակային տեղ՝ 4 բակալա վրիատ և մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում 25 կրթաթոշակային տեղ, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 10 կրթաթոշակային տեղ՝ մագիստրատուրա:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 07.03.2017թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում 13:00-14:00: Բակալավրի և ասպիրանտուրայի քննություններն, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9/4): Մրցույթները տեղի կունենան ս/թ մարտի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում