Կընդլայնվեն իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հանցակազմի գործողության շրջանակները

ՀՀ քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությամբ կընդլայնվեն իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հանցակազմի գործողության շրջանակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստում այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ներկայիս կարգավորմամբ պատասխանատվություն է նախատեսվում իրական կամ ենթադրյալ ազդեցությունը միայն շահադիտական նպատակներով օգտագործելու համար, օրինակ, այն դեպքերում, երբ ազդեցության օգտագործման միջոցով ձեռք է բերվում դրամ, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն:

«Հետևաբար, գործող կարգավորման պայմաններում քրեական պատասխանատվություն չի նախատեսվում կոռուպցիոն այնպիսի դրևորումների դեպքում, երբ, օրինակ, իրական կամ ենթադրյալ ազդցությունը օգտագործվում է ոչ շահադիտական բնույթի, սակայն անձնական շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով»,- պարզաբանեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում