Դոլարն ու ռուբլին արժեզրկվել են, եվրոն ու ֆունտը` արժևորվել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 23-ին կազմել է 486,66 դրամ: Այն փետրվարի 22-ի համեմատ արժեզրկվել է 0.08 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 513,23 դրամ՝ արժևորվելով 1,81 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 607,01 դրամ է՝ փետրվարի 22-ի համեմատ այն արժևորվել է 1,55 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 23-ին կազմել է 8.40 դրամ` փետրվարի 22-ի համեմատ այն արժեզրկվել է 0,01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 281,64 դրամ, ոսկի՝ 19,349,22 դրամ, պլատին` 15,630,83 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում